Հետևեք մեզ։

Մարսելում ռուսական հյուպատոսության մոտ պայթյnւն է nրnտացել

09:14, 24 փետրվար 2025
Մարսելում ռուսական հյուպատոսության մոտ պայթյnւն է nրnտացել

Ֆրանսիայի Մարսել քաղաքում ռուսական հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ ծառայությանը։

Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել քիչ առաջ։

Ռուսաստանի հյուպատոսությունը գտնվում է Ամբրուազ Պարեի պողոտայում՝ Մարսելի 8-րդ թաղամասում։

Դեպքի վայրում աշխատում են մոտ 30 հրշեջներ և ոստիկաններ։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները