Հետևեք մեզ։

2020-2023 թթ. ԼՂ հակամարտության սրացման հետևանքով 429 անձ դեռևս անհետ կորած է

09:28, 24 փետրվար 2025
2020-2023 թթ.  ԼՂ հակամարտության սրացման հետևանքով 429 անձ դեռևս անհետ կորած է
2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց ենք ունեցել Երևանի և Գորիսի մեր գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։ Այս մասին հաղորդում է ԿԽՄԿ-ն։
 
62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։
 
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով՝ ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն։
 
«Մենք շարունակում ենք աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին հուզող հարցերին պատասխաններ տալու ուղղությամբ։
 
557 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։ Ավելին, ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը։
 
3 անձ Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել մեր աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները