Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիո Կոստան ժամանել են Ուկրաինա։ Այս մասին ֆոն դեր Լայենը գրել է X-ում։ «Մենք այսօր Կիևում ենք, քանի որ Ուկրաինան Եվրոպա է»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Նա կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը «գոյապայքար է», որում «վտանգված է Եվրոպայի ճակատագիրը»: Ֆոն դեր Լեյենը կցել է իր և Կոստայի կարճ տեսանյութը, թե ինչպես են կապույտ և դեղին կառքից դուրս գալիս հարթակ: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ փետրվարի 24-ին ֆոն դեր Լայենին Կիև ուղևորության ժամանակ ուղեկցելու են նաև եվրոպական հիմնական հանձնակատարները, և որ Բրյուսելից Ուկրաինային աջակցելու նոր խոստումների մասին կհայտարարվեն Կիևում, ինչը մասամբ պետք է փոխհատուցի ամերիկյան օգնության կրճատումը։