Երկուշաբթի առավոտյան Արեգակի վրա գրանցվել է նախավերջին M հզորության դասի երկու բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից:
«Փետրվարի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 04:46-ին, 22 րոպե տևողությամբ M1.1 բռնկում գրանցվել է ռենտգենյան ճառագայթների տիրույթում՝ արևային բծերի խմբում 4001 (N25W86), Մոսկվայի ժամանակով 10:02-ին, գրանցվել է M3.3 բռնկում 15 րոպե տևողությամբ։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X: Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ հրահրել։