Իրավապահները Մարսելում ՌԴ հյուպատոսարանի մոտ, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, կասկածելի առարկայի վնասազերծման գործողություն են իրականացնում, հայտնում է LCI հեռուստաալիքը։
Տեղական այլ լրատվամիջոցներ հաղորդում են, որ 3 պայթուցիկ սարք է նետվել Մարսելում ՌԴ հյուպատոսության տարածք, որից մեկը չի պայթել:
Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը, հղում անելով քաղաքի հրշեջ ծառայությանը, հայտնել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության մոտ պայթյուն է տեղի ունեցել դեպքի վայրում մոտ 30 հրշեջ և փրկարար։
Ավելի ուշ գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին տեղական Marseillaise հրատարակությանը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել հյուպատոսության տարածքում։
«Ներկայումս մաքրման գործողություն է իրականացվում»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինան կարող է փորձել խափանել ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները՝ ահաբեկչություններ իրականացնելով Եվրոպայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ։