Հետևեք մեզ։

Ողջաբերդ գյուղի բնակիչները պահանջում են հետ վերադարձնել գյուղի՝ լիազորությունները կասեցված վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին

10:12, 24 փետրվար 2025
Ողջաբերդ գյուղի բնակիչները պահանջում են հետ վերադարձնել գյուղի՝ լիազորությունները կասեցված վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին

Քացաքացիները փակել էին Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի ճանապարհը։ Բնակիչները պահանջում են հետ վերադարձնել գյուղի վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին, որի լիազորությունները կասեցվել են ամիսներ առաջ։

«Նա աշխատել է 2 տարի, գյուղի համար արել է այնքան բան, որ չի արվել նախկին ղեկավարի ժամանակ 30 տարվա ընթացքում: Հիմա չգիտես ինչու, մեր մարզպետը իրեն գործից հանել է՝ պատճառաբանելով, որ իրավապահ մարմինների հետ ունեցել է խնդիրներ։ Հիմա, երբ արդեն քրեական վարույթը չկա, Աշոտ Մուշեղյանն էլ արդարացվել է, իմանում ենք, որ նոր գյուղապետ են նշանակել»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակցի խոսքով, համայնքապետի լիազորությունները ժամանակավոր էին կասեցվել և այդ ամիսների ընթացքում գյուղի արոտավայրերն օտարվել են, բնակիչներն այդ մասին որևէ տեղեկություն չեն ունեցել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները