Հետևեք մեզ։

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ բացվել է մարշալ Բաղրամյանի թանգարանը․ կարմիր ժապավենը կտրել են վետերանն ու Մարշալի թոռը (տեսանյութ)

13:24, 24 փետրվար 2025
Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ, Երևանում՝ վետերանների միության շենքում բացվեց լեգենդար զորավար Հովհաննես Բաղրամյանի մարտական փառքի կենտրոն-թանգարանը:
Թանգարանը պատմում է լեգենդար զորավարի կյանքի բոլոր փուլերի մասին՝ ծննդյան օրից մինչև պատերազմական ժամանակաշրջանն ու հետպատերազմյան գործունեությունը:
Հայաստանում սա մեծ զորավարին նվիրված առաջին կենտրոն-թանգարանն է, որը բացվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
 
Մանրամասն՝ տեսանյութում․
 

Վերլուծական