Հետևեք մեզ։

Ի՞նչ էր փնտրում ՊԵԿ-ը Երևանում գտնվող մաքսային պահեստներում մայիսի 11-12-ը

20:17, 17 մայիս 2023
Ի՞նչ էր փնտրում ՊԵԿ-ը Երևանում գտնվող մաքսային պահեստներում մայիսի 11-12-ը

Hayastan.news-ի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, մայիսի 11-ին և 12-ին, հատուկ վարժեցված շների միջոցով ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանի տարբեր մաքսային պահեստներում։ Ընդ որում,   նշված ժամանակահատվածում ՊԵԿ-ի կողմից տեղեկություն էր տարածվել այն մասին,  որ թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում իրականացվում են հատուկ միջոցառումներ։ Ամենայն հավանականությամբ, ՊԵԿ-ն իր միջազգային գործընկերներից ստացված տեղեկատվության հիման վրա փնտրում էր այսօր ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված 1 տոննա քաշով թմրանյութը։

 

Տեղեկության վերաբերյալ Hayastan.news-ը մեկնաբանություն խնդրեց ՊԵԿ-ից, որտեղից հայտնեցին, որ ներկայացված պարզաբանմանն ավելացնելու ոչինչ չունեն․ «Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ ուժեղացված հսկողություն իրականացնելու նպատակով, մաքսային հսկողության որոշ գոտիներում իրականացվում են հսկողական ուժեղացված միջացառումներ՝ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսային ծառայության և ՀՀ ոստիկանության ուժերի մասնակցությամբ»։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ