Հետևեք մեզ։

Երևանում կայացել է միջազգային աքսելերատորի ծրագրի հերթական փուլն ամփոփող միջոցառումը

11:08, 24 փետրվար 2025
Երևանում կայացել է միջազգային աքսելերատորի ծրագրի հերթական փուլն ամփոփող միջոցառումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և հանրահայտ «Plug and Play» միջազգային աքսելերատորի համատեղ ծրագիրը բացել է իր դռները հայկական ստարտափների համար՝ առաջարկելով նրանց եզակի հնարավորություն՝ միանալու համաշխարհային նորարարական էկոհամակարգին. Երևանում կայացավ միջազգային աքսելերատորի ծրագրի հերթական փուլն ամփոփող միջոցառումը։

 

Այս նախաձեռնությունն առանձնահատուկ նշանակություն ունի հայկական տեխնոլոգիական համայնքի համար. այն ոչ միայն խթանում է մենթորության մշակույթը, այլև ստեղծում է ներդրումային բազմապիսի հնարավորություններ՝ հայաստանյան ստարտափներին մղելով դեպի միջազգային շուկաներ։

 

Այս անգամ ծրագրին դիմած 119 ստարտափներից ընտրվել էին 20-ը՝ Tactun, Kerpak, The Fintch, EdMap, Prodmap, Doctor Yan, Biocentric, Wearify, Hirebee, Zegashop, Moby, Sestive, Hoviv, FiveBrane, Text’nPayMe, Doccy, CaseLens, doodooc, Drawstory և Pearch AI։

 

Հայկական ստարտափները քայլ առ քայլ ամրապնդում են իրենց դիրքերը միջազգային տեխնոլոգիական ասպարեզում, և այսօրինակ ծրագրերը նպաստում են Հայաստանը նորարարությունների և ստեղծարար մտքի կենտրոն դարձնելու մեր քաղաքականությանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները