Հետևեք մեզ։

Վթարված մեքենան բախվել է գազատարին, ինչից հետո խողովակը պոկվել և ընկել է մեքենայի վրա

12:29, 24 փետրվար 2025
Վթարված մեքենան բախվել է գազատարին, ինչից հետո խողովակը պոկվել և ընկել է մեքենայի վրա

Փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան և Մաշտոցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «Lexus» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1990 թ.) և «BMW» (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է գազատար խողովակի հենասյանը, ինչի հետևանքով գազատար խողովակը պոկվել և ընկել է մեքենայի վրա:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները