Հետևեք մեզ։

Մոսկվայում արձագանքել են Բաքվում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեության դադարեցմանը

14:34, 24 փետրվար 2025
Մոսկվայում արձագանքել են Բաքվում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեության դադարեցմանը

Ադրբեջանը հասկանում է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների կարևորությունը, և Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն իր հետագա քայլերում կառաջնորդվի դրանով։ «Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով Բաքվում Ռուսական տան փակման և «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեության դադարեցման ֆոնին երկու երկրների հարաբերությունների մասին հարցին։

«Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության կարևորությունը», - Գալուզինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները