«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը հովանավորներ չի ունեցել։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։
Նա նշել է, ֆինանսավորման կարիք չեն ունեցել, ամեն ինչ արվել է «Genetic production»-ի կողմից։
Խոսելով ֆիլմի մասին՝ Սպարապետի եղբոր դուստէը նշել է. «Փորձել եմ Սպարապետին ներկայացնել իմ աչքերով, իմ ընտանիքի աչքերով, այն մարդուն, որին շատերն այդպիսին չեն ճանաչել։ Շատերի համար բացահայտում կլինի։ Մեծ թիմային աշխատանք է կատարվել, հուսով եմ՝ ձեր սպասելիքները կարդարացնենք»։
Հարցին՝ կցանկանար ժամանակը ետ տալ, Նոնո Սարգսյանը պատասխանել է. «Այն ժամանակ երեխա էի, եթե էս տարիքում լինեի, կասեի՝ ոչինչ մի արա։ Միգուցե շատ էգոիստ է հնչում, բայց թող չլիներ պաշտպանության նախարար կամ վարչապետ, բայց ապրեր։ Ինձ համար իր կյանքը ավելի կարևոր էր»։