Հետևեք մեզ։

Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

16:15, 24 փետրվար 2025
Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի ժամանել է Սպիտակ տուն՝ բանակցություններ վարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ենթադրվում է, որ դրանք վերաբերելու են Ուկրաինայում պատերազմի դադարեցման հեռանկարներին՝ հետագա գործողությունների շուրջ լուրջ տարաձայնությունների ֆոնին, գրում է Reuters-ը:

 

Euronews-ն էլ նշում է, որ Մակրոնի և Թրամփի հանդիպումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ եվրոպացի առաջնորդները փորձում են հանդես գալ միասնական ճակատով՝ ընդդեմ ԱՄՆ նախագահի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արագ մերձեցման: Այժմ բոլորին հետաքրքրում է, թե ինչ ծրագիր է ներկայացնելու Մակրոնը:

 

Սոցիալական ցանցերում ուղիղ զրույցիժամանակ Ֆրանսիայի նախագահն ասել է, որկփորձի համոզել Թրամփին, որ նա թույլ քաղաքական գործիչ կներկայանա հանրությանը՝ զիջելով Պուտինի պահանջներին, ինչը, ըստ լրատվականի, հեշտ չի լինի:

Վերլուծական

Ամենաընթերցվածները