Հետևեք մեզ։

Իրանում ՀՀ դեսպանն ու ԻԻՀ ռազմավարական հարցերով փոխնախագահը կարևորվել են տարածաշրջանային կայունության ապահովման անհրաժեշտությունը

18:37, 24 փետրվար 2025
Իրանում ՀՀ դեսպանն ու ԻԻՀ ռազմավարական հարցերով փոխնախագահը կարևորվել են տարածաշրջանային կայունության ապահովման անհրաժեշտությունը

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ու ԻԻՀ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել են և անդրադարձել  Հայաստանի և Իրանի համագործակցության ռազմավարական ուղղություններին, կարևորվել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը։ 

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Իրանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

«Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության ու փոխշահավետ գործընկերության խթանման անհրաժեշտությունը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության սկզբունքների հիման վրա։ ՀՀ դեսպանը և ԻԻՀ փոխնախագահը քննարկել են նաև Հայաստան-Իրան տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ վերահաստատելով երկարաժամկետ ծրագրերի մշակման ու իրականացման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները