Հետևեք մեզ։

Մակրոնը հայտարարել է, որ Լոնդոնն ու Փարիզը պատրաստի ծրագիր ունեն Ուկրաինայի համար

19:28, 24 փետրվար 2025
Մակրոնը հայտարարել է, որ Լոնդոնն ու Փարիզը պատրաստի ծրագիր ունեն Ուկրաինայի համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը և Լոնդոնը պատրաստել են Կիևի անվտանգությունը երաշխավորելու ծրագիր, որը կարող է հասնել մինչև Ուկրաինա զորքեր ուղարկելուն։
«Այն, ինչ մենք պատրաստել ենք մեր բրիտանացի գործընկերների հետ, այն է, որ մենք պատրաստ ենք անվտանգության երաշխիքներ տրամադրել (Ուկրաինային-խմբ.), որոնք կարող են հասնել մինչև զորքեր ուղարկելուն»,- ասել է Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։

Հեռարձակումն իրականացրել է Ելիսեյան պալատը X սոցիալական ցանցում։


Նրա խոսքով, նրանք «պարտադիր չէ, որ տեղակայվեն առաջնագծում», այլ ներկա կլինեն «որպես երաշխիք»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները