Հետևեք մեզ։

Ես այդ բառն անտեղի չեմ կիրառում․ Թրամփը հրաժարվել է Պուտինին բռնապետ անվանել

19:59, 24 փետրվար 2025
Ես այդ բառն անտեղի չեմ կիրառում․ Թրամփը հրաժարվել է  Պուտինին բռնապետ անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բռնապետ անվանել, ինչպես դա արել է Վլադիմիր Զելենսկիի հանդեպ։

«Ես այս բառն անտեղի չեմ կիրառում», - ասել է Սպիտակ տան ղեկավարը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների սկզբում, երբ լրագրողները խնդրել են նրան պարզաբանել, թե արդյոք նա  Պուտինին նույնպես, ինչպես Զելենսկին, բռնապետ է համարում։

«Մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ես կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք իսկապես լավ կարգավորման հասնել տարբեր երկրների հարաբերություններում», - ասել է Թրամփը:

Նա պարզաբանել է, որ ի թիվս այլ բաների նկատի ունի Ուկրաինան և Եվրոպան։ «Մյուս կողմից էլ մեծ աջակցություն կա»,- հավելել է ԱՄՆ նախագահը` չմանրամասնելով իր հայտարարությունները։ «Ուրեմն մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- կրկնել է Թրամփը։

Բացի այդ, նա վստահեցրել է, որ կողմ է Ուկրաինայում արյունահեղության դադարեցմանը։

Անցյալ շաբաթ նա Զելենսկիին անվանել է ր«բռնապետ առանց ընտրությունների»։ Ամերիկացի առաջնորդը հանդես է եկել նաև Ուկրաինայում ընտրությունների անցկացման օգտին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները