Հետևեք մեզ։

Մեր հայրենիքից կտրում են ամեն ինչ, հիմա էլ Կոմիտասին հասանք․ հա՞․ յուրաքանչյուր մի Սուպեր Սաքո միտված է նրան, որ մենք ընկնենք սթրեսի մեջ․ Աննա Մայիլյան (տեսանյութ)

21:26, 17 մայիս 2023
Մեր հայրենիքից կտրում են ամեն ինչ, հիմա էլ Կոմիտասին հասանք․ հա՞․ յուրաքանչյուր մի Սուպեր Սաքո միտված է նրան, որ մենք ընկնենք սթրեսի մեջ․ Աննա Մայիլյան  (տեսանյութ)

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, ՀՀ վաստակավոր արտիստ, հոգևոր և դասական երգերի կատարող Աննա Մայիլյանի հետ Hayastan.news-ը զրուցել է Կոմիտասի արվեստի, ազգային արժեքների պահպանության, «Առաջին ալիքի» եթերում հնչած ռեփեր Սուպեր Սաքոյի  մտքերի շուրջ, թե ինչպես է Սաքոն ասում՝ մուղամը հայկական է եղել, իսկ Կոմիտասը «եկել և մաքրել ա, էդ քառորդ նոտաները ջնջել ա»։

 

Մայիլյանը նախ ասաց, որ ինքը չի ճանաչում Սուպեր Սաքոյին, իր Հանրայինը նման բան չպետք է հեռարձակեր։ «Յուրաքանչյուր մի Սուպեր Սաքո միտված է նրան, որ մենք կրկին ընկնենք սթրեսի մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը շատ ուրախ է, որ Կոմիտասի պատվին այդքան մարդ կանգնեց։ Մայիլյանը նաև անդրադարձավ նրան, թե արդյոք պետության կողմից տարվո՞ւմ է այն քաղաքականությանը, որ մեր մշակութային արժեքները, հայկականն ու ազգայինը սերմանեն մարդկանց մեջ՝ նշելով, որ ինքը երեսուն տարի է՝ նման բան չի տեսնում և մշտապես դրա մասին է բարձրաձայնում, որ պետք է պետական քաղաքականություն տարվի այդ հարցում։

 

Զրույցի ավարտին անդրադարձանք նաև «Եվրատեսիլ» երգի մրցույթին և մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Բրյունետին։

 

Մանրամասն՝ տեսանյութում.

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ