Ուկրաինայում անհրաժեշտ է իշխանության բերել մարդկանց, ովքեր կվայելեն ժողովրդի վստահությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ուկրաինական պետականության ամրապնդման շահերի տեսանկյունից այստեղ, իհարկե, պետք է գործել, ըստ երևույթին, ավելի եռանդով և բոլորովին այլ ուղղությամբ: Իշխանության բերեք մարդկանց, ովքեր կվայելեն Ուկրաինայի ժողովրդի վստահությունը»,- ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին։
Պուտինը հայտնել է, թե ով պետք է իշխանության ղեկին լինի Ուկրաինայում
21:44, 24 փետրվար 2025