Վլադիմիր Զելենսկին խուսափում է խաղաղ կարգավորման բանակցություններից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Բանն այն է, որ նա (Զելենսկին - խմբ.) խուսափում է այդ բանակցություններից (Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ - խմբ.): Ինչո՞ւ, որովհետև եթե այդ բանակցությունները սկսվեն, վաղ թե ուշ, և, ամենայն հավանականությամբ, շատ արագ, դա կհանգեցնի ռազմական դրության վերացման անհրաժեշտությանը: Եվ հենց դա տեղի ունենա, մենք անմիջապես ստիպված կլինեն գնալ ընտրությունների»,-ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինի հետ զրույցում։
Զելենսկին խուսափում է բանակցություններից, ինչու՞․ Պուտին
21:46, 24 փետրվար 2025