Հետևեք մեզ։

Իշխանությունը գտե՞լ է ՍԴ-ում Վահե Գրիգորյանին փոխարինողին. «Հրապարակ»

08:56, 25 փետրվար 2025
Իշխանությունը գտե՞լ է ՍԴ-ում Վահե Գրիգորյանին փոխարինողին. «Հրապարակ»

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում։

 

Չնայած շրջանառվում են ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանի, փաստաբան Տիգրան Եգորյանի անունները, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենառեալ հավակնորդը դատավոր Կարապետ Բադալյանն է:

 

ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասու սուբյեկտներից այժմ հերթը ՀՀ նախագահինն է, սակայն պարզ է, որ Փաշինյանն է որոշելու՝ ում գործուղել ՍԴ, իբրեւ հերթական կամակատար։ Իսկ Բադալյանն ամենահարմար թեկնածուն է։

 

Նա Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է` ժամանակին համատեղ փաստաբանություն էին անում, դատավոր է նշանակվել 2018-ից հետո, Արսեն Խառատյանի քրոջ ամուսինն է, Հակակոռուպցիոն դատարանում նրան են մակագրում նախկին իշխանությունների դեմ գույքի բռնագանձման գործերի մեծ մասը, չնայած մինչեւ դատավոր նշանակվելը բազմաթիվ հարցազրույցներ է տվել նախկինների դեմ»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական