Նախօրեին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական թատրոնի ճեմասրահում բացվեց Արցախաբնակ լուսանկարիչների՝ «Շրջափակման ձայնը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Նախաձեռնությունը նույն բուհի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությանն է։
Լուսանկարների ցուցահանդեսի գլխավոր նպատակն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հանրությանը, հատկապես երիտասարդությանը ներկայացնելն է արվեստի լեզվով։
Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախագահ Վովա Արզումանյանի տրամադրած տեղեկություններով՝ Արցախում ապրող մի խումբ լուսանկարիչներից ստացել են մոտ հարյուր լուսանկար, որոնցից ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են երեսուներեքը։
Ցուցադրվում են Մարգարիտա Պետրոսյանի, Դավիթ Ղահրամանյանի, Արմեն Գաբրիելյանի, Նարե Առուշանյանի, Անի Բալայանի, Էդգար Քամալյանի, Դիանա Հակոբյանի լուսանկարները։
Ցուցահանդեսը Երևանում կգործի մինչև մայիսի 18-ը։
Նշենք, որ ցուցահանդեսը նախատեսվում է բացել Վանաձոր և Գյումրի քաղաքներում ևս։