Հետևեք մեզ։

Վատիկանում աղոթք է մատուցվել Հռոմի պապի առողջության համար

09:15, 25 փետրվար 2025
Վատիկանում աղոթք է մատուցվել Հռոմի պապի առողջության համար

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջության համար աղոթք է տեղի ունեցել։ Միջոցառումը հեռարձակել է Սուրբ Աթոռի Vatican News պորտալը։


Սուրբ Պետրոսի տաճարի գավթում պատարագը ղեկավարում էր Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը, ով իր աղոթքում Պապին վստահեց Մարիամ Աստվածածնի բարեխոսությանը։

 

«Թող մեր հոգատար մայրը աջակցի նրան հիվանդության և փորձությունների այս պահին և օգնի արագ ապաքինվել», - ասաց Պարոլինը: Վատիկանի հրապարակում հավաքվել էին հարյուրավոր հավատացյալներ և մի շարք հայտնի եկեղեցական պաշտոնյաներ՝ չնայած անձրևին և տրանսպորտի գործադուլին։


Թոքաբորբի բարդությունների դեմ պայքարող Պապի առողջական վիճակի մասին թարմացումներ են գալիս օրական երկու անգամ: Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակը երեկ հայտնել է, որ Հռոմի պապի վիճակը փոքր-ինչ բարելավվել է․ Հռոմի պապը շաբաթ օրվանից ասթմատիկ շնչառական նոպա չի ունեցել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները