Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ հոդվածներով հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը։
Նշենք, որ նախորդ նիստից հետո Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշում էր՝ հացադուլ է հայտարարում։
«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը»,-մասնավորապես նշել էր Վարդանյանը։