Հետևեք մեզ։

Առաջիկա օրերին սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա

10:50, 25 փետրվար 2025
Առաջիկա օրերին սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 26-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա  3-5 աստիճանով։

Մարզերում փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին, մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին կլինի մերկասառույց։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում, 26-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները