Հետևեք մեզ։

Լավրովը Թուրքիայից հետո մեկնում է Իրան

10:55, 25 փետրվար 2025
Լավրովը Թուրքիայից հետո մեկնում է Իրան
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կբանակցի իրանցի գործընկերոջ` Աբբաս Արաղչիի հետ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
 
 
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը։
 
 
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ շեշտադրում կատարել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման վրա՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում:
 

Նշենք, որ Լավրովը փետրվարի 23-ին մեկնել էր Թուրքիա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները