Հետևեք մեզ։

Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է

14:56, 25 փետրվար 2025
Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում զինված միջադեպի գործով ևս մեկ մարդ է կալանավորվել։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 4-ի լույս 5–ի գիշերը կրակոցներ են հնչել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ, 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։ Փետրվարի 21-ին ՔԿ–ից հայտնեցին, որ զինված միջադեպի գործով 5 անձ է կալանավորված։

Սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (hրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։ Այս գործով քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։

Վերլուծական