Հետևեք մեզ։

Ինչու՞ այս ֆորմատով և ինչու՞ հիմա. Անահիտ Ավանեսյանը կպատասխանի 50 հարցի առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ

12:13, 25 փետրվար 2025
Ինչու՞ այս ֆորմատով և ինչու՞ հիմա. Անահիտ Ավանեսյանը կպատասխանի 50 հարցի առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ քաղաքացիներ

Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ իրազեկող նյութերի նոր շարք ենք սկսում`  անմիջական, ուղիղ ձեզ դիմելու ձևաչափով: 

Կպատասխանեմ այն 50 հարցին, որ այս ընթացքում ամենաշատն են հնչել աշխատանքային քննարկումների ժամանակ, քաղաքացիների հետ շփումներում` թե՛ բանավոր, թե՛ գրավոր: 

Բայց կխնդրեմ մեկնաբանություններում էլ ակտիվ լինել և գրել այս թեմայով ձեզ հուզող հարցերը, որոնք կխմբավորեմ և կլրացնեմ հարցերի ցանկը: 

Բարեփոխման փաթեթը կազմելիս հարյուրավոր հանդիպումներ և քննարկումներ ենք իրականացրել տարբեր ոլորտների մասնագետների և շահագրգիռ անձանց ներգրավմամբ: 

Բայց ինչու՞ այս ֆորմատով և ինչու՞ հիմա սկսել այս շարքը, երբ դեռ մեկնարկը տրված չէ. առողջության հետ կապված հարցերը բոլորին են առնչվում և նման մեծ բարեփոխում իրականացնելը, առանց մասնակցային և իրազեկ քաղաքացիների, դժվար  կլինի հաջողել:

Երեկոյան կկարդամ մեկնաբանությունները»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները