ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է սահմանել թուրքական «Սիվասսփոր» ակումբի նկատմամբ։
Այս մասին տեղեկություն է հրապարակել կազմակերպության պաշտոնական կայքը։
«Սիվասսփորի» ներկայացուցիչը չի կարողանա նոր խաղացողներ ներգրավել իրենց թիմ առաջիկա երեք տրանսֆերային պատուհանների ընթացքում։
Նշենք, որ «Սիվասսփորը» 24 տուրից հետո Սուպերլիգայում այս պահին 24 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը: