Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է Ուկրաինայում ժողովրդավարության աջակցության մասին հայտարարություն, որը հաստատում է Վլադիմիր Զելենսկու լիազորությունները մինչև ռազմական դրության ավարտը:
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայում հնարավոր չէ կազմակերպել ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ պատերազմի պատճառով, և երբ ապահովվի համապարփակ, արդար և կայուն խաղաղություն, այդ ժամանակ էլ կհայտարարվի Ուկրաինայի նախագահի ընտրությունը:
Որոշման մեջ նաև նշվում է, որ Զելենսկին պետք է պահպանի իր լիազորությունները մինչև նոր նախագահի պաշտոնի ստանձնումը: