Հետևեք մեզ։

Հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին հարցեր են տվել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլոց մասին

18:41, 25 փետրվար 2025
Հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին հարցեր են տվել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլոց մասին

Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատական նիստը։

Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի դատարանի կազմը բացարկելու միջնորդությունը անհիմն է ճանաչվել։

Նիստի ընթացքում շուրջ 6 օր հացադուլի մեջ գտնվող Վարդանյանը հրաժարվել է պատասխանել իրեն ուղղված հարցերին. դրանք եղել են «Մենք և մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության, «Արցախյան անվտանգության և զարգացման ճակատ շարժման» գործունեության, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի և այլոց հետ նրա ունեցած կապերի մասին։

 

Վարդանյանը հաղորդել է, որ իրեն վատ է զգում՝ հայտարարած հացադուլի հետևանքով։ Հայտարարվել է ընդմիջում, ըստ ադրբեջանական կողմի սրամադրած տեղեկատվության, բժիշկները հետազոտել են նրան։

 

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մարտի 4-ին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները