Հետևեք մեզ։

Ձյուն, բուք, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին

05:52, 26 փետրվար 2025
Ձյուն, բուք, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

 

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։

 

Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

 

Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։

 

Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Արևշատ գյուղերի միջհամայնքային, Սիսիան-Գորիս, Գորիս-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Նորավան-Տաթև ավտոճանապարհը՝ միակողմանի։

 

Սյունիքի մարզի մնացած, Մ-3 ավտոճանապարհից Լեռնապար տանող, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։

 

Ամասիայի, Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում բուք է։

 

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները