Հետևեք մեզ։

Արգելափակումից դուրս են բերել 470 տրանսպորտային միջոց. 175 բեռնատար մնացել է կայանած, 86 քաղաքացի տեղափոխվել է բուժկետ

07:05, 26 փետրվար 2025
Արգելափակումից դուրս են բերել 470 տրանսպորտային միջոց. 175 բեռնատար մնացել է կայանած, 86 քաղաքացի տեղափոխվել է բուժկետ

Փետրվարի 25-ին, ժամը 12:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Շինուհայրի ավտոճանապարհին եղանակային պայմաններից ելնելով իրականացվող շրջայցի ընթացքում Շինուհայրի խաչմերուկում նկատվել են արգելափակված ավտոմեքենաներ և խցանում։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները համատեղ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել՝ 260, այլ եղանակով՝ 210 տրանսպորտային միջոց․ առկա է կայանած 175 բեռնատար մեքենա:

 

Փրկարարները 86 քաղաքացու տեղափոխել են առաջին օգնության կետ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները