Ուկրաինական ճգնաժամը լուծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը չի ենթադրում Կիևին ռազմական օգնություն տրամադրելու կամ այնտեղ զորքեր ուղարկելու ԱՄՆ պարտավորությունները, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։
Հրատարակության աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թրամփի հետ զրույցում պնդել է, որ Վաշինգտոնը պետք է աջակցություն ցուցաբերի այն ուժերին, որոնք Փարիզն ու Լոնդոնը ցանկանում են ուղարկել Ուկրաինա, եթե հակամարտությունը լուծվի։
Թրամփը բաց էր այդ գաղափարի համար, և Ֆրանսիայի առաջնորդը հեռացավ Սպիտակ տնից՝ հավատալով, որ փոխըմբռնման է հասել իր գործընկերոջ հետ, հավելել է աղբյուրը։
«Չնայած Մակրոնը կարծում է, որ փոխըմբռնում ունի Թրամփի հետ, Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ խաղաղության համաձայնագիրը, որի վրա աշխատում է Թրամփը, չի ներառի ապագա մարտական օգնության երաշխիքներ կամ տարածաշրջան ամերիկյան զորքեր ուղարկելու որևէ պարտավորություն»,- ասվում է հոդվածում։