Զոհված զինծառայողի հայր Վահիդ Սահակյանը հայտնում է, որ Աշոտ Փաշինյանի հաղորդումից հետո, որ իրեն առևանգել են, զոհվածների ծնողներին տարել են ոստիկանության բաժին, և իրենց հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորել։
Ըստ Սահակյանի` ոստիկանության մոտ 30 ծառայող ոլորել են իր ձեռքերը և այդկերպ տարել. «Կարծես դարի հանցագործին էին բերման ենթարկում: Բաժնում էլ, ավելի վատ ձևով աչքերս շորով կապեցին, բարձրացրին 4-րդ հարկ»,-լրագրողների հետ զրույցում պատմեց նա։
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանն այսօր հաղորդում է ներկայացրել իրեն առևանգելու մասին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ կին ձերբակալվել է։