Հետևեք մեզ։

Լոռիում կասեցվել է տոֆուի արտադրության արտադրական գործունեությունը

09:10, 26 փետրվար 2025
Լոռիում կասեցվել է տոֆուի արտադրության արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գայանե Բադալյան ԱՁ-ին պատկանող սոյայի մթերքի՝ տոֆուի արտադրությունում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Լոռու մարզ, գ. Մարգահովիտ)։

Մասնավորապես՝

 - արտադրական շինության կառուցվածքը  չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,

- արտադրությունը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,

- չի եղել սանհանգույց և անձնակազմի համար հանդերձարան։

Տոֆուի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները