Հետևեք մեզ։

Կարմիր Խաչի աշխատակիցները այցելել են Բաքվում ապօրինաբար ազատազրկված արցախցի պաշտոնյաներին և քաղաքացիական անձանց

09:36, 26 փետրվար 2025
Կարմիր Խաչի աշխատակիցները այցելել են Բաքվում ապօրինաբար ազատազրկված արցախցի պաշտոնյաներին և քաղաքացիական անձանց
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցները փետրվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայերին։
 
Այս մասին լրատվամիջոցներին հաղորդել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
 
Նրանց տրվել է հնարավորություն կապվել ընտանիքների հետ։
 
Տեսակցություններն ընթացել են առանձնազրույցների ձևաչափով։
Նշենք, որ նախորդ այցելությունը եղել էր 2025–ի հունվարին. դրանք կրում են ամենամսյա բնույթ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները