Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ծրագրում է ապրիլի 17-ին այցելել Ռուսաստանի Դաշնություն։
Նախարարը, փոխանցելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքերը, հայտարարել է, որ ռուսական կողմը ակնկալում է Քաթարի էմիրի այցը։
«Հուսով եմ, որ դա տեղի կունենա ապրիլի 17-ին»,- պատասխանել է էմիրը։
Լավրովը Դոհա է ժամանել փետրվարի 25-ին՝ նախորդիվ այցելելով Թուրքիա և Իրան։