Ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանի մասնակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել են զինված ուժերի զինծառայողների բնակարանների ձեռքբերման մեխանիզմներին առնչվող հարցեր: