Հետևեք մեզ։

Սիրիան այլևս չի ցանկանում լինել տարածք, որտեղ լուծվում են արտաքին խաղացողների աշխարհաքաղաքական խնդիրները. Լավրով

11:56, 26 փետրվար 2025
Սիրիան այլևս չի ցանկանում լինել տարածք, որտեղ լուծվում են արտաքին խաղացողների աշխարհաքաղաքական խնդիրները. Լավրով

Սիրիայի ղեկավարությունը շահագրգռված է նպաստել երկրում նորմալացմանը՝ առանց աշխարհաքաղաքականության միջամտության, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


«Մենք գիտենք, որ Սիրիայի ղեկավարությունը, և դա մեզ հաստատեցին Քաթարի մեր զրուցակիցները, շահագրգռված է ապահովելու աջակցությունը բարեփոխումներին, երկրում իրավիճակի կարգավորման գործընթացներին հավասարաչափ,  և հավասարակշռված, որպեսզի ոչ ոք չփորձի այդ գործընթացները ստորադասել իր աշխարհաքաղաքական նպատակներին»,- ասել է Լավրովը։


Նախարարն ընդգծել է, որ Սիրիան այլևս չի ցանկանում լինել տարածք, որտեղ լուծվում են արտաքին խաղացողների աշխարհաքաղաքական խնդիրները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները