Անգլիական «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է։ Մանչեսթրյան ակումբը պատասխան խաղում իր հարկի տակ 4-0 հաշվով առավելության հասավ ՉԼ-ի վերջին գավաթակիր իսպանական «Ռեալ Մադրիդի» նկատմամբ։
Այսպիսով, անգլիական թիմը դիմակայությունում հաղթեց 5:1 հաշվով ու եզրափակիչում կմրցի «Ինտերի» հետ: Խաղը կկայանա Ստամբուլում՝ հունիսի 10-ին: