Հետևեք մեզ։

Թալանել են Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տունը. Armlur.am

13:45, 26 փետրվար 2025
Թալանել են Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տունը. Armlur.am

Երեկ գիշերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը և Երևանի քրեական վարչությունը մի խումբ անձանց է վնասազերծել, ովքեր կասկածվում են ինչպես Երևանում այնպես էլ մարզերում պաշտոնատար անձանց տները թալանելու մեջ:


ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն այս օպերացիայի իրականացումը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Աջափյակում գտնվող բնակարանն են թալանել և խոշոր չափերի գումար են հափշտակել բնակարանից:

 

Դեպքից հետո Նիկոլ Փաշինյանն անձամբ է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին և Արփինե Սարգսյանին հրահանգ տվել գործուն քայլեր անել բնակարանային գողությունները բացահայտելու համար ու արդյունքում վնասազերծվել են մի խումբ անձինք, որոնք կասկածվում են այն կատարելու մեջ:


ArmLur.am-ը քիչ անց կհրապարակի Նազելի Բազդասարյանի պաշտոնական մեկնաբանությունը։

 

Հիշեցնենք նաև, որ 2024 թվականի դեկտեմբերին էլ թալանել էին վարչապետի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի, տունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները