Հետևեք մեզ։

Արցախահայերի վերադարձի համար կան բոլոր իրավական հիմքերը, բայց անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ. Ռուստամյան

14:31, 26 փետրվար 2025
Արցախահայերի վերադարձի համար կան բոլոր իրավական հիմքերը, բայց անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ. Ռուստամյան
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը բարձրացնելու է արցախահայերի հավաքական վերադարձի հարցը։ Այս մասին ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
 
Նա նշել է՝ վերադարձի համար կան բոլոր իրավական հիմքերը, սակայն բնակչության համար անհրաժեշտ են անվտանգության ամենալուրջ երաշխիքներ.
 
«Դրա համար առաջին քայլը պետք է լինի արցախահայությանը միջանկյալ կարգավիճակ տալը, որ նրանք չբախվեն այն սպառնալիքներին, որոնք այսօր կան»,–ասել է Ռուստամյանը։
Նա նշել է, որ պետք է Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրվի, հակառակ դեպքում վերադարձն անհնար է։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները