Հետևեք մեզ։

Վաղվանից կմեկնարկի Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը

17:53, 26 փետրվար 2025
Վաղվանից կմեկնարկի Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը

Ազգերի լիգայի playoff փուլում Հայաստանի հավաքականը կհանդիպի Վրաստանի հավաքականի հետ:

Առաջին խաղը կանցկացվի մարտի 20-ին՝ Երևանում, պատասխան խաղը՝ մարտի 23-ին, «Դինամո Արենայում»:

«Դինամո Արենայում» կայանալիք հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Տոմսերի արժեքը կկազմի 20, 40, 70 և 100 լարի, իսկ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ձեռք բերել առավելագույնը չորս տոմս։ 

Երկու հանդիպումների տոմսերը վաճառվելու են առցանց՝ TKT.GE-ում:

Վերլուծական