Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը գրել է․
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում սկանդալները շարունակվում են։
«Մայր Հայաստան» խմբակցությանն են դիմել «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ վարորդներ՝ իրենց աշխատանքային իրավունքների ոտնահարման դեպքով։ Վարորդներին չեն տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը տարիներ շարունակ՝ «խնդրել-համոզելով» կնքել արձակուրդը 2025թ. տեղափոխելու համաձայնագիր։
Վարորդներին արձակուրդ չտրամադրելը պայմանավորված չի եղել Աշխատանքային օրենսգրքի հիշյալ 167-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմքով, հետևաբար՝ մարդկանց շահագործել ու արձակուրդ չեն տրամադրել։ Այնինչ արձակուրդ չտրամադրելն օրենքով նախատեսում է տույժի վճարում վարորդին՝ արձակուրդի դրույքաչափի 0,15 տոկոսի չափով՝ ամեն օրվա համար»։