Հետևեք մեզ։

Ստեփանավանում չջեռուցվող տանն ապրող 2,5 տարեկան երեխայի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, ցրտահարություն․ ծնողները հրաժարվել են երեխային հիվանդանոց տանել

07:58, 27 փետրվար 2025
Ստեփանավանում չջեռուցվող տանն ապրող 2,5 տարեկան երեխայի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, ցրտահարություն․ ծնողները հրաժարվել են երեխային հիվանդանոց տանել

Փետրվարի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Վ․ Կ․-ն գտնվում է ծայրահեղ անխնամ վիճակում, տնային պայմանները խիստ անբավարար է, որը կարող է վտանգ սպառնալ երեխայի կյանքի և առողջության համար:

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, պարզվել է, որ անչափահաս երեխան գտնվում է անխնամ վիճակում, տանը բացակայում են կոմունալ բոլոր նվազագույն պայմանները, տունը ընդհանրապես ջեռուցված չի եղել:

Մանկաբույժը երեխաների ծնողներին, Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Անի Կ.-ին և ամուսնուն՝ 59-ամյա Վաչագան Զ-ին տեղեկացրել է, որ երեխային անհրաժեշտ է բուժհետազոտություն և բուժում, սակայն նրանք հրաժարվել են երեխային բուժզննման նպատակով հիվանդանոց տանելուց, որից հետո մանկաբույժի ուղեկցությամբ երեխան առանց ծնողների՝ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ անչափահաս երեխայի մոտ ախտորոշվել է «երկկողմանի մանր օջախային թոքաբորբ, զույգ դաստակների և զույգ ոտնաթաթերի առաջին աստիճանի ցրտահարություն»:

Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները