Հետևեք մեզ։

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները

09:07, 27 փետրվար 2025
Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները:

 

Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների գործունեության ամբողջական վերականգնման հարցը, դիվանագետների աշխատանքի համար անհրաժեշտ անձնակազմի թվի, վիզաների, բանկային գործառնությունների հետ կապված հարցեր։

 

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հանդիպումից հետո պարզ կլինի, թե որքանով կողմերը կկարողանան «արագ և արդյունավետ առաջ շարժվել»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները