Հետևեք մեզ։

Խնդրում ենք միանալ և համերաշխություն արտահայտել Բաքվի ռեժիմի կողմից խոշտանգումների ենթարկվող մեր հայրենակիցներին․ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ակցիա կանի

09:49, 27 փետրվար 2025
Խնդրում ենք միանալ և համերաշխություն արտահայտել Բաքվի ռեժիմի կողմից խոշտանգումների ենթարկվող մեր հայրենակիցներին․  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ակցիա կանի

Փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ի նախաձեռնությամբ ի հիշատակ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի և ի պաշտպանություն բռնագաղթած հայության իրավունքների Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվելու բոլոր զոհերի հիշատակին, որից հետո շարժվելու ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ ժամը 15:00-ին իրականացնելու ենք ակցիա՝ ի աջակցություն Բաքվում ապօրինաբար պահվող մեր պատանդների՝ մեր բողոքը արտահայտելով միջազգային հանրության հանցավոր լռության և անտարբերության։ Այս մասին ասված է ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ։

 

«Ռուբեն Վարդանյանի հայտարությունները Բաքվի բանտից և արդեն մեկ շաբաթ տևող հացադուլը մեզ բոլորիս հստակ ուղերձ պետք է լինեն, որ իրավունք չունենք անտարբեր մնալու և պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման համար։

 

Խնդրում ենք բոլորին միանալ ակցիաներին և արտահայտել համերաշխություն Բաքվի ռեժիմի կողմից խոշտանգումների ենթարկվող մեր հայրենակիցներին»։

May be an image of 17 people and text that says "FREE ARMENIAN PRISONERS AND HOSTAGES"

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները