Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, ՀՀ ներկայացուցիչ Արման Ծառուկյանը չի մասնակցի մարտի 9-ին Լաս Վեգասում անցկացվելիք UFC 313 մրցաշարին։
«Ես չեմ հրաժարվել. ընդունել եմ մենամարտի առաջարկն անմիջապես, բայց խնդրել եմ այն անցկացնել միջանկյալ քաշում (72,5 կգ), քանի որ մինչև կշռումը մնում է 11 օր։ UFC-ն մերժեց»,- սոցցանցային իր էջում գրել է Արման Ծառուկյանը։
Նա այս մենամարտի ընթացքում կարող էր մենամարտել ամերիկացի Ջասթին Գեթժիի հետ: