Հետևեք մեզ։

Անահիտ Մանասյանը հայ գերիների հարցով դիմել է ադրբեջանցի պաշտոնակցին, բայց պատասխան չի ստացել

10:49, 27 փետրվար 2025
Անահիտ Մանասյանը հայ գերիների հարցով դիմել է ադրբեջանցի պաշտոնակցին, բայց պատասխան չի ստացել

Ես չեմ կարող պատասխանել ՀՀ անունից, որովհետև ոչ Կառավարությունն եմ ներկայացնում, ոչ էլ օրենսդիր մարմինը։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի  առողջական վիճակի վատթարացմանն ու խոշտանգմանը ՀՀ վերաբերմունքին։

«Խնդրում եմ նկատի ունենաք՝ ՄԻՊ-երը մանդատ չունեն այս հարցերով զբաղվելու, մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն փոխանցել այս խնդրի մասին։ Նկարները տեսնելուց անմիջապես հետո աշխատակազմը հրահանգավորվել է և իմ հանձնարարությամբ սկսել ենք հասկանալ՝ որ գործընկերների հետ անելիք ունենք։ Էթիկայի սկզբունքը հաշվի առնելով՝ հարմար չեմ համարում մանրամասն ներկայացնել դետալները»,- ասել է նա։

Հարցին՝ ինչո՞ւ չի դիմում Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ այս հարցի մասով, Մանասյանը արձագանքել է․ «Նրան դիմել եմ իմ պաշտոնավարման առաջին իսկ պահից, արձագանք չունենք։ Դա ցույց է տալիս այդ պետության և կոնկրետ պաշտոնյաների վերաբերմունքը մարդու իրավունքների խնդիրներին։ Ի սկզբանե շեշտել եմ, որ սրանք հումանիտար և մարդու իրավունքների վերաբերելի հարցեր են, և կարելի է իրականացնել ապաքաղաքական հաղորդակցություն։ Եվ այս համատեքստում ընդհանրապես չարձագանքելը այս խնդիրներին ես մարդու իրավունքներով զբաղվող կառույցների տեսանկյունից ճիշտ չեմ համարում»,-ասել է Մանասյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները