Հետևեք մեզ։

Ուկրաինան պետք է մոռանա ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին. Թրամփը կհանդիպի Զելենսկիի հետ՝ հանքանյութերի մասին համաձայնագրի ստորագրման համար

11:41, 27 փետրվար 2025
Ուկրաինան պետք է մոռանա ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին. Թրամփը կհանդիպի Զելենսկիի հետ՝ հանքանյութերի մասին համաձայնագրի ստորագրման համար

Ուրբաթ ԱՄՆ նախագահը կհանդիպի Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ենթադրվում է, որ հանդիպման պատճառը հանքանյութերի մասին համաձայնագրի ստորագրումն է։ Ըստ այդմ, ինչպես Թրամփն է ասել, Կիևը կստանա «անվտանգության որոշակի երաշխիքներ», բայց հիմնականը, նրա կարծիքով, պետք է ապահովի Եվրոպան։

Թրամփը վաղուց է դժգոհում, որ ԱՄՆ-ը չափազանց շատ հարկատուների գումար է ծախսում Ուկրաինային աջակցելու համար։ «Նախորդ վարչակազմը մեզ շատ վատ դրության մեջ է դրել»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահը կարծում է, որ գործարքը կարող է օգնել Կիևին փոխհատուցել ամբողջ ռազմական օգնությունը, որը Ջո Բայդենի վարչակազմն ուղարկել է Ուկրաինա, միաժամանակ, ԱՄՆ-ը ապագայում շատ ավելի մեծ շահույթ կստանա:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, Թրամփը հայտարարել է, որ Կիևը պետք է մոռանա այդ մասին: Նրա կարծիքով, հենց դրա պատճառով է սկսվել այս ամբողջ պատմությունը՝ Ուկրաինայի պատերազմը:

Միաժամանակ Թրամփը խոստացել է, որ կօգնի Ուկրաինային վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված որքան հնարավոր է շատ տարածքներ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները